Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Նշանակվեցին երեք նախարարները

 Նշանակվեցին երեք նախարարները
04.06.2012 | 06:04

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, ՀՀ Սահմանադրության համաձայն` վարչապետի առաջարկությամբ, Սերժ Սարգսյանն այսօր նշանակել է կառավարության երեք անդամներին. Էդուարդ Նալբանդյան` ՀՀ ԱԳ նախարար, Սեյրան Օհանյան` ՀՀ պաշտպանության նախարար, Արմեն Երիցյան` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։

Դիտվել է՝ 5524

Մեկնաբանություններ